Overview

ՓՄՁ վարկերի վերլուծաբան Jobs in Yerevan, Armenia at Fast Bank

Title: ՓՄՁ վարկերի վերլուծաբան

Company: Fast Bank

Location: Yerevan, Armenia

ՓԲԸ-ն ՓՄՁ վարկերի վերլուծաբանի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել հաճախորդների վարկունակության գնահատում և վերլուծել վարկառուների ֆինանսատնտեսական գործունեությունը
  • Կատարել ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և զարգացման միտումների վերլուծություն
  • Իրականացնել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և գնահատում
  • Պատրաստել և ներկայացնել վերլուծական հաշվետվություններ ու եզրակացություններ
  • Ներկայացնել ֆինանսական վերլուծությունների արդյունքները և վարկային ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ
  • Մասնակցել վարկային կոմիտեների նիստերին, ներկայացնել մասնագիտական կարծիքներ և ներգրավվել վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում

Պահանջվող հմտություններ

  • Ֆինանսաբանկային ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի վերլուծաբան և/կամ Ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն
  • Ֆինանսական հաշվետվությունների խաչաձև ստուգումների հմտությունների տիրապետում
  • ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն
  • MS office ծրագրի գերազանց իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
  • Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում

Աշխատանքային առավելություններ – Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

Դիմելու վերջնաժամկետ – 15.07.2026

Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.