Overview
Financial Specialist (Mid Level) Jobs in Yerevan, Yerevan, Armenia at TalentLi Solutions | HR Services, Professional Courses & Career Coaching
Title: Financial Specialist (Mid Level)
Company: TalentLi Solutions | HR Services, Professional Courses & Career Coaching
Location: Yerevan, Yerevan, Armenia
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
Ֆինանսական մասնագետ (Mid-level)
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական մասնագետը պատասխանատու է ընկերության և հաճախորդների ֆինանսական տվյալների վերլուծության, պլանավորման և վերահսկման գործընթացների իրականացման համար՝ ապահովելով բիզնեսների ֆինանսական արդյունավետությունը, կայուն աճը և տվյալների ճշգրտությունը։
Հաստիքը ենթադրում է մասնակցություն ֆինանսական մոդելավորման, բյուջետավորման և նախագծերի գնահատման գործընթացներին՝ աջակցելով կառավարչական որոշումների կայացմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00–18:00
Աշխատավայր՝ Երևան, լրիվ դրույք գրասենյակային (on-site)
ՀՀ, ք․ Երևան, Ազատության պողոտա, 24/17 շենք
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ / ՂԵԿԱՎԱՐ
Ֆինանսական տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել ֆինանսական տվյալների հավաքագրում, մշակում և խորքային վերլուծություն
- Մասնակցել ֆինանսական պլանավորման, բյուջետավորման և կապիտալ բյուջետավորման գործընթացներին
- Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ, կանխատեսումներ և վերլուծական եզրակացություններ
- Աջակցել նախագծերի ֆինանսական գնահատմանը և վերլուծությանը
- Կառավարել և թարմացնել ֆինանսական տվյալների բազաները և վերլուծական վահանակները (dashboards)
- Ապահովել ֆինանսական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և համապատասխանությունը սահմանված ստանդարտներին
- Կատարել ապրանքների/ծառայությունների ինքնարժեքի հաշվարկ և մասնակցել գնագոյացման գործընթացներին
- Իրականացնել դրամական հոսքերի մոնիթորինգ և կանխատեսում
- Աջակցել ֆինանսական վերահսկողության մեխանիզմների պահպանմանը
- Համագործակցել ներքին թիմերի և հաճախորդների հետ՝ տվյալների հավաքագրման և վերլուծության շրջանակներում
- (Ըստ անհրաժեշտության) աջակցել գործընթացների համակարգմանը, առանց անմիջական կառավարման պատասխանատվության
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ վերլուծության ոլորտում
- IFRS ստանդարտների բազային կամ միջին մակարդակի իմացություն
- Անգլերենի լավ իմացություն, ռուսերենը՝ առավելություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- MS Excel-ի գերազանց իմացություն (advanced մակարդակ)
- Power BI, Python կամ այլ վերլուծական գործիքների իմացությունը՝ առավելություն
- Տվյալների վերլուծության և բիզնես եզրակացությունների ձևակերպման ունակություն
- Ուշադրություն դետալներին, պատասխանատվություն և ժամանակի արդյունավետ կառավարում
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
- Միջազգային վկայականների առկայությունը դիտարկվում է որպես առավելություն