Overview
ՓՄՁ վարկերի վերլուծաբան Jobs in Yerevan, Armenia at Fast Bank
Title: ՓՄՁ վարկերի վերլուծաբան
Company: Fast Bank
Location: Yerevan, Armenia
ՓԲԸ-ն ՓՄՁ վարկերի վերլուծաբանի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել հաճախորդների վարկունակության գնահատում և վերլուծել վարկառուների ֆինանսատնտեսական գործունեությունը
- Կատարել ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և զարգացման միտումների վերլուծություն
- Իրականացնել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և գնահատում
- Պատրաստել և ներկայացնել վերլուծական հաշվետվություններ ու եզրակացություններ
- Ներկայացնել ֆինանսական վերլուծությունների արդյունքները և վարկային ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ
- Մասնակցել վարկային կոմիտեների նիստերին, ներկայացնել մասնագիտական կարծիքներ և ներգրավվել վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում
Պահանջվող հմտություններ
- Ֆինանսաբանկային ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի վերլուծաբան և/կամ Ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն
- Ֆինանսական հաշվետվությունների խաչաձև ստուգումների հմտությունների տիրապետում
- ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն
- MS office ծրագրի գերազանց իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
- Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
Աշխատանքային առավելություններ – Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։
Դիմելու վերջնաժամկետ – 15.07.2026